Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում
«Ֆրանսիան եղել և մնում է հայ ժողովրդի անկեղծ բարեկամը։ Մեր երկու ժողովրդի երկարամյա բարեկամության և միջպետական ամուր կապերի վրա խարսխված համագործակցությունն իր արտահայտությունն է գտել նաև առողջապահության ոլորտում։ Ես հպարտությամբ ուզում եմ փաստել, որ երեկվա մեր շատ բարերարների հետ այսօր մենք գործընկերային հարաբերություններ ենք կառուցում»,-ողջունելով «Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում» խորագրով համաժողովի մասնակիցներին` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Նա հույս է հայտնել, որ համատեղ կազմակերպված միջոցառումը մասնակից ֆրանսիական և հայկական կազմակերպությունների համար փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու առիթ կհանդիսանա։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն համոզմունք է հայտնել, որ, թեև ֆրանսիացի գործարարներից ոմանք առաջին անգամն են լինում Հայաստանում, սակայն համագործակցության հնարավորությունները շատ են։
Առողջապահական կարևոր ցուցանիշներով, ինչպես նաև բժշկական տեխնիկայի և պարագաների, դեղերի արտադրության ոլորտում աշխարհում առաջատար Ֆրանսիան, անշուշտ, համագործակցության շահավետ առաջարկներ կարող է անել Հայաստանին։
«Միաժամանակ, Հայաստանը հնարավորություն կստեղծի Եվրասիական ընդհանուր շուկա մտնելու համար»,-նշել է դեսպանը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները և ներդրումային հնարավորությունները։
Ֆրանսիայի հիվանդանոցային համակարգը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանության սոցիալական հարցերով խորհրդական, Ֆրանսիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Դանիել Մաթիոն։
Այնուհետև Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին մասնակցող GERFLOR (բուժհաստատությունների հատակի երեսպատում), RUMEX MEDICAL (GERMITEC-Antigermix ուլտրաձայնային գոտիների մանրէազերծում), QUANTEL-MEDICAL՝ վիրահատական լազերների և ուլտրաձայնային սարքավորումների ողջ տեսականի, դեղագործական լաբորատորիաներ Սանոֆի (SANՕFI) և Սերվիյե (SERVIER), կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են վերջին նորարարություններին և իրենց լաբորատորիաների հետազոտական արդյունքներին:
Նշենք, որ Ռուսաստանի «Բիզնես Ֆրանս» գործակալության տնօրեն Պատրիկ Բոնարի գլխավորած փորձագետների, դեղագործական և բուժտեխնիկա արտադրող ֆրանսիական ձեռնարկությունների պատվիրակության ներկայացուցիչները երեկ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Հայաստանի մի շարք բժշկական և դեղագործական կազմակերպությունների ղեկավարների հետ։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ելույթն` այստեղ։
07.07.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ